Եթե ԵՄ-ն ԻՀՊԿ-ն ներառի «սև ցուցակում», մենք նրանց կվերաբերվենք որպես ահաբեկչական խմբավորումների. Իրանի խոհրդարանի նախագահ

12:01 • 20.01.23

Իրանի խորհրդարանի նախագահը նախազգուշացրել է ԵՄ երկրներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «սև ցուցակում» ներառելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում, Իրանը ԵՄ երկրների հետ կվարվի որպես ահաբեկչական խմբավորումների: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը մատնանշել է եվրոպական երկրների վերջին փորձը՝ ԻՀՊԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն սև ցուցակում ներառելու փորձը և ասել, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  պաշտոնական ռազմական հաստատություն է Իսլամական Հանրապետությունում և հայտնի հակաահաբեկչական կազմակերպություն աշխարհում:

Հետևաբար, եթե Եվրամիությունը չխուսափի սխալ հաշվարկից, ապա ցույց կտա, որ իր պաշտոնական քաղաքականության շրջանակում աջակցում է ահաբեկչությանը»։

Ըստ Ղալիբաֆի՝ «եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Եվրախորհրդարանի առաջարկը հավանության արժանանա, Իրանի խորհրդարանը հակահարված կտա և ահաբեկիչներին և նրանց բանակներին աջակցող եվրոպական կառավարություններին կներառի ահաբեկչության ցուցակում»:

«Մենք նրանց կվերաբերվենք որպես ահաբեկչական խմբավորումների»,- ընդգծել է նա։