Նազարբաևը հոսպիտալացվել է

10:59 • 20.01.23

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է Աստանայի սրտային վիրաբուժության ազգային գիտական կենտրոնում։ Այս մասին kaztag.kz-ին հայտնել է Ղազախստանի բժշկական շրջանակների աղբյուրը։

Ավելի վաղ Khabar 24 պետական հեռուստաալիքի նախկին տնօրեն Ալեքսանդր Ակսյուտիցը հայտարարել էր Նազարբաևի հոսպիտալացման մասին։  

«Իմ աղբյուրները հայտնել են, որ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է Աստանայի հիվանդանոցներից մեկում։ Նա սրտի համալիր հետազոտություն է անցնում։ Բժշկական անձնակազմն ասում է, որ հնարավոր է վիրաբուժական միջամտություն»,- գրել է Ալեքսանդր Ակսյուտիցը Facebook-ում:

Նազարբաևի առողջական վիճակի մասին պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը չի պատասխանում լրատվամիջոցների հեռախոսազանգերին։

Նուրսուլթան Նազարբաևը 2019 թվականին նա լքել է Ղազախստանի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում էր 1991 թվականից։ 2022 թվականին նա զրկվել է որպես Ղազախստանի առաջին նախագահ իրեն տրված երաշխիքներից ու արտոնություններից, այդ թվում՝ Էլբասի և պատվավոր սենատորի կարգավիճակից։ Դա տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից և երկրի սահմանադրության փոփոխություններից հետո։