Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Աբրամս և Լեոպարդ տանկերի հնարավոր մատակարարումը Ուկրաինային

21:59 • 20.01.23

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա Abrams տանկերի հնարավոր մատակարարումների հարցը կապված չէ Գերմանիայի կողմից Leopard տանկեր ուղարկելու հեռանկարի հետ:

Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Գերմանիայի պաշտպանության նախարարը այսօր ավելի վաղ ասել է, որ կապ չկա M-1 (Abrams)-ի և Leopard-ի տրամադրման միջև, և ես կարծում եմ, որ նա բավականին հստակ է արտահայտվել», - ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Կիևին զենք հատկացնելու վերաբերյալ իր որոշումներում ԱՄՆ-ը առաջնորդվում է Ուկրաինային «հուսալի մարտական հզորություններ» տրամադրելու անհրաժեշտությամբ։