Տունը դժվարությամբ ենք տաքացնում, երեխաները միրգ են ուզում, չկա․տունը կորցրած արցախցի բազմազավակ ընտանիքի խնդիրները շրջափակման հետևանքով բազմապատկվել են (տեսանյութ)

12:40 • 21.01.23

Շուրջ 22 տարի շարունակ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարձով բնակվող Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը:

6 երեխաներից ամենափոքրը՝ 11 ամսական Ալեքսը իր բողոքն արտահայտում է լացով. միակ սիրելի միրգը բանանն է, որը ծնողները չեն կարողանում գտնել:

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայրենի տունը կորցրած տիկին Գայանեի հոգսերն ու մտահոգությունները բազմապատկվել են: Բազմազավակ ընտանիքը վարձած փոքր ու անհարմար բնակարանում է տեղավորվել: Տունը գազաֆիկացված չէ, տաք ջուր չունեն, հոսանքի պարբերաբար անջատումներից առավել շատ նեղվում են փոքրիկները:

Մանրամասները՝ տեսանյութում։