Պարեկային ոստիկանությունը բարեփոխում է հանուն ոստիկանի, բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, բարեփոխում է քաղաքացու համար. Փաշինյան
Արագածոտնի մարզում Պարեկային ծառայության մեկնարկին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
Անդրադառնալով ՀՀ-ում Պարեկային ծառայության հիմնադրմանը՝ Փաշինյանը նշել է՝ պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերել նոր մտածողություն:
«Շատերը թյուրիմացաբար մտածել են, որ սա բարեփոխում է ոստիկանի դեմ, բայց սա բարեփոխում է հանուն ոստիկանի: Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար:»,- ասել է նա:










