«Որքան շուտ Պուտինը ձախողվի, այնքան լավ ամբողջ աշխարհի համար». Ջոնսոնն այցելել է Ուկրաինա (լուսանկարներ, տեսանյութ)

19:21 • 22.01.23

Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նախքան այդ հանդիպումը Ջոնսոնն այցելել է Կիևի մարզի Բուչա և Բորոդյանկա քաղաքներ, գրում է Daily Mail-ը։

58-ամյա Ջոնսոնը, որն Ուկրաինայի եռանդուն աջակիցներից է, աշխարհին կոչ է արել «կրկնապատկել» աջակցությունը Կիևին և Զելենսկիին:

«Նախագահ Զելենսկու հրավերով Ուկրաինա այցելելը պատիվ է։ Ուկրաինայի ժողովրդի տառապանքը շատ երկարեց: Այս պատերազմին վերջ տալու միակ ճանապարհն Ուկրաինայի հաղթանակն է և հնարավորինս արագ հաղթելը։ Սա աջակցությունը կրկնապատկելու և ուկրաինացիներին գործն ավարտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները տրամադրելու պահն է։ Որքան շուտ Պուտինը ձախողվի, այնքան լավ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի համար», - հայտարարել է Ջոնսոնը:

Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ջոնսոնի հետ հանդիպման տեսագրությունը, որում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը ողջունում է Ուկրաինայի նախագահին և նրա վարչակազմի անդամներին։ Դրանից հետո Զելենսկին աշխատասենյակում զրուցում է Ջոնսոնի հետ։

Ջոնսոնը ներկայումս որևէ պաշտոն չի զբաղեցնում Մեծ Բրիտանիայում։ Նա վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 2022 թվականի հուլիսի 7-ին։

Նրա վերջին այցն Ուկրաինա  տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 24-ին։

Boris Johnson made a surprise visit to a battered suburb of Kyiv on Sunday in a show of support for the war-torn countryThe former Prime Minister was guided around the wreckage from Russian attacks on the capitalBoris Johnson looks at a statue in the war-torn wreckage of Borodianka, outside Kyiv earlier today