Փաշինյանը և ՊՆ-ն չպե՛տք է խուսափեն պատասխանատվությունից․ քաղաքացիները Կառավարության շենքի մոտ պահանջեցին Սուրեն Պապիկյանի հրաժարականը

16:04 • 23.01.23

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ:  Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականն է՝ Ազատ գյուղում զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի դեպքից հետո։

Նրանք հայտարարեցին, որ 2018թ.-ին իշխանության եկածները ոչ միայն չեն լուծել որևէ խնդիր, այլև ստեղծել են նորերը։ Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիները պնդեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ-ն չպետք է խուսափեն պատասխանատվությունից։ Ակցիան կրում էր «Ձեր որդին չպետք է լինի հաջորդը» խորագիրը՝ այդպիսով կոչ անելով մյուս քաղաքացիներին ևս միանալ իրենց։