Բիլ Գեյթսն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դանդաղեցնում է ՄԱԿ-ի նպատակների իրագործումը

21:16 • 24.01.23

2030 թվականի համար ՄԱԿ-ի սահմանած կայուն զարգացման նպատակները չեն իրականացվի Ուկրաինայի հակամարտության պատճառով։

Հայտարարել է Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը Ավստրալիայի Լոուի ինստիտուտում։

«Այն նպատակները, որոնք ՄԱԿ-ը դրել է 2030 թվականի համար, այսպես կոչված, «կայուն զարգացման նպատակներ», մենք չենք հասնի դրանց»,- կարծում է Գեյթսը։

Նա ընդգծել է, որ նշված նպատակները միանգամայն իրատեսական են, և որ հակամարտությունը կավարտվի, բայց սննդամթերքի, պարարտանյութերի թանկացումները կհանգեցնի նույն թվով մարդկանց մահվան ինչպես Ուկրաինայի սահմաններից դուրս, այնպես էլ Ուկրաինայում։