Չգիտենք երեխաներին ինչպես բացատրել՝ ինչու է մանկապարտեզը փակ․ թեև գիտակցում են՝ ինչ է կատարվում, բայց լռում են. Ստեփանակերտի մանկապարտեզի տնօրեն (տեսանյութ)
Ստեփանակերտի թիվ 3 մանկապարտեզի սառը դասասենյակներին արդեն քանի օր է ջերմություն հաղորդող մանուկներ չկան։ Հունվարի 19-ից մանկապարտեզներում միայն աշխատակիցներին կարելի է հանդիպել։
Փայտի վառարանը տեղադրել և տաք սենյակում աշխատանքները նախկինի պես շարունակել է փորձում Ստեփանակերտում գործող մասնավոր զարգացման կենտրոններից մեկը։ Կրակին հերթական փայտն են ավելացնում ու դասը շարունակում՝ «Այբ. բեն, գիմ»:
Մանրամասները՝ տեսանյութում։










