ԱՄՆ-ը չի հասցնի մինչև գարուն Abrams տանկերն ուղարկել Ուկրաինա. Նուլանդ
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հասցնի մինչև գարուն Abrams տանկերն ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Abrams-ը, ինչպես գիտեք, շատ բարդ տանկ է և զգալի նախապատրաստվածություն է պահանջում։ Թեև մենք երեկ հաստատել ենք դրանց ուղարկումը, սակայն որոշակի ժամանակ կպահանջվի դրանք մարտի դաշտ հասցնելու համար։ Նրանք այնտեղ չեն լինի գարնանային հարձակման դրությամբ»,- ասել է Նուլանդը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի M1 Abrams տանկերից բաղկացած գումարտակ։










