ԱՄՀ-ն կարող է սկսել Ուկրաինային աջակցության բազմամյա ծրագիր՝ մինչև 16 մլրդ դոլարի չափով

23:29 • 26.01.23

 

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ուսումնասիրում է Ուկրաինային մինչև 16 միլիարդ դոլարի բազմամյա օգնության փաթեթ տրամադրելու հնարավորությունը,

Հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ծրագրի իրականացումը կախված է մի շարք պայմաններից, այդ թվում՝ Մեծ Յոթնյակի (G7) երկրների, ինչպես նաև Ուկրաինայի վարկատուների հավանությունից՝ ապահովելով երկրի պարտքի կայունությունը։ Եթե հաստատվի, ապա եռամյա կամ չորս տարվա ծրագիրը առաջին տարում կհատկացնի 5-7 միլիարդ դոլար:

Նախատեսվում է, որ պլանը վերջնական տեսքի կբերվի մարտի վերջին։