ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Վագներ»-ի և դրա ղեկավար Պրիգոժինի հետ կապված անձանց ու կազմակերպությունների դեմ

20:44 • 26.01.23

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հետ և նշել, որ այն կհամարեն անդրազգային հանցավոր կազմակերպություն։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ այս գործողությունն աջակցում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Մոսկվայի կարողությունների նվազեցման նպատակին և հետագա ճնշում գործադրելու Ռուսաստանի պաշտպանական հատվածի վրա։

Բլինկենի խոսքով՝ «ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի «Վագներ» ՄՌԿ-ի և նրա առաջնորդ Եվգենի Պրիգոժինի հետ կապված անձանց և կառույցների դեմ։

Բլինկենը մանրամասնել է, որ այդ քայլը նպատակ ունի բարդացնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացումը։

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Վագներ խմբավորումը դասել է լուրջ անդրազգային հանցավոր կազմակերպությունների շարքը»։