Արցախում 4-ամյա Մհերը ցուցակագրել է, թե ճանապարհը բացվելուն պես մայրիկն առաջնահերթ ինչ պետք է գնի իր համար (տեսանյութ)

14:33 • 27.01.23

 

Ստեփանակերտում բնակվող 4-ամյա Մհերն արդեն քանի օր է, ինչ իր սիրելի ուտելիքները չի համտեսում: Հակառակ տարիքին՝ Մհերը բավական լավ է պատկերացնում՝ ինչու խանութներում ոչինչ չկա։

Տեսանյութում ներկայացնում է իր ճաշացուցակը՝ խանութների փակվելուց հետո:

Մհերը շատ է կարոտում ընկերներին, մանկապարտեզը: Արդեն երկրորդ շաբաթն է՝ այն շարունակվում է փակ մնալ:

Մանրամասները՝ տեսանյութում։