Տան միրգն ու բանջարեղենը վերջացել է, մնացել է գազար, որը բաժին է հասնում 1-ամյա փոքրիկին. Արցախում բնակվող երիտասարդ ընտանիքը՝ շրջափակման օրերին (տեսանյութ)

14:39 • 27.01.23

21-րդ դարում՝ 2023թ․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բնակարաններն ու առանձնատները փայտի վառարաններով են տաքացվում։ Երիտասարդ ընտանիքների համար իրավիճակն ավելի ծանր է։ Ցուրտ ու մութ արցախյան իրականությունը Աննան այս օրերին մեկ տարեկան որդու հետ է փորձում հաղթահարել։ Գազի ու էլեկտրականության գրեթե իսպառ բացակայության պայմաններում ամենադժվարը մանկահասակ երեխայի խնամքն է։ Ընտանիքը հավաքվում է փոքրիկ սենյակում, հիշում հին օրերն ու տագնապի մեջ սպասում ավետիսին՝ երբ կբացվի Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը:  

Մանրամասները՝ տեսանյութում։