ՌԴ ԱԳՆ-ն Լատվիայի դեսպանից պահանջել է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը
Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջել է, որ Լատվիայի դեսպան Մարիսա Ռիեքսթինշուն երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԲԿ»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք հարկ չենք համարում սպասել Ռիգայի կողմից նշված (փետրվարի 24- խմբ․) դեսպանների առաքելությունների ավարտի օրը»,-հայտարարել են գերատեսչությունում:
Լատվիան որոշել է փետրվարի 24-ից Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։ Մինչ այդ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են լքել երկիրը:
Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել նրան, որ երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։










