Թրամփը հայտարարել է, որ նախագահ լինելու դեպքում կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը մեկ օրում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը, ապա կարող էր 24 ժամվա ընթացքում հասնել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այս մասին, ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, նա գրել է իր Truth Social սոցցանցում։
Ավելի վաղ միլիարդատեր ու քաղաքական գործիչ Թրամփը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Ուկրաինայի հետ կապված գործողությունները։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հակամարտությունն ավարտին հասցնել գործարք կնքելով, այլ ոչ թե միլիոնավոր դոլարների օգնություն ուղարկել Կիև։ Ինչպես նշել է Թրամփը, Բայդենի այս քաղաքականությունը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։










