Վրաստանը փորձարկել է տեղական արտադրության առաջին անօդաչուները (լուսանկարներ, տեսանյութ)

14:42 • 27.01.23

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունը մասնակցել են տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին նմուշների փորձնական արձակմանը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ փորձնական թռիչքներն են կատարել Warmate կամիկաձե անօդաչու թռչող սարքը և FlyEye հետախուզական անօդաչու թռչող սարքը՝ արտադրված վրաց-լեհական Delta-VB ձեռնարկությունում։

Warmate-ն անօդաչու է՝ բարձր արդյունավետությամբ և թիրախի ոչնչացման ճշգրտությամբ: FlyEye-ը կարող է հետախուզական առաքելություններ կատարել բարդ օդերևութաբանական պայմաններում և ռադիոէլեկտրոնային հարձակման ժամանակ։

Վրաստանը, ըստ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի, նախատեսում է սկսել նման անօդաչու սարքերի զանգվածային արտադրություն։