Շնորհավորում եմ Հայոց Բանակի օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղություն և բարօրություն. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ, հանդիպել այնտեղ բուժվող զինծառայողներին

12:29 • 28.01.23

Հայոց բանակի օրվա կապակցությամբ այցելել եմ Արաբկիր վարչական շրջանում գտնվող Երևանի կայազորի հոսպիտալ, շնորհավորել և խորհրդանշական, ըստ անհրաժեշտության նվերներ հանձնել բուժ. ծառայության ղեկավար փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանին, աշխատակազմի մյուս ներկայացուցիչներին, հանդիպել հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Նա հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի հետ ամենօրյա համագործակցության նոր հիմքեր են ստեղծել:

«Շնորհավորում եմ Հայոց Բանակի օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն և բարօրություն:
Փառք Հայոց Բանակին: Հավերժ փառք մեր Հերոսներին»,- գրել է Ազատյանը: