Եգիպտոսի նախագահին Երևանում դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

16:53 • 28.01.23

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, նա եղել է Ադրբեջանում: