Ուսից վիրավոր տղայիս հրամանատարությունը թողել, գնացել է, այդ վիճակում մնացել է մինչև առավոտ․ զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)

15:27 • 28.01.23

 

Էդուարդ Հարությունյանը 2022թ-ի սեպտեմբերյան պատերազմի զոհերից է։ Կյանքի մեծ մասը անցկացրել է ՌԴ-ում, հայրենիք է վերադարձել՝ ծառայելու նպատակով։ Մայրը Tert.am-ի հետ զրույցում նշեց Հարությունյանի մայրը, որ թեև որդին չի ապրել հայրենիքում, բայց սիրեց այն ու զոհվեց հանուն հայրենիքի։

«Ասում էր՝ մամ, ես իմ երկրում պետք է ծառայեմ, իմ հողը պաշտպանեմ։ Վերջին անգամ հետը խոսել եմ սեպտեմբերի 12-ին։ Եռաբլուրում հուղարկավորված ընկերներ ունի, ասում էր՝ պետք է իրենց վրեժը առնեմ։ Տղաս  Ճակատենի դիրքերում է կռվել, ուսից վիրավոր է եղել, հրամանատարությունը թողել, գնացել է, այդպես մնացել է մինչև առավոտ, ապա զոհվել՝ բայրաքթարից»,- ասաց Էդուարդ Հարությունյանի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։