Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել

13:49 • 28.01.23

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին:

 Այս մասին հաղորդում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը: