Իրանի ՊՆ-ն տեղեկացրել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները հետ մղելու մասին

10:45 • 29.01.23

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  Սպահանում պաշտպանական համալիրի ուղղությամբ անօդաչու սարքերի միջոցով իրականացված հարձակումները հետ է մղել։

Իրանական Press TV-ն տեղեկացնում է, որ երեկ ուշ երեկոյան պայթյուն է գրանցվել Սպահանի պաշտպանական համալիրներից մեկում։

Իրանի պաշտպանության Նախարարությունից հայտնել են, որ իր համալիրներից մեկի վրա մի քանի անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է տեղի ունեցել, սակայն համալիրի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել դրանք։ 

Նշվում է, որ մարդկային կորուստներ չկան, վնասվել է արտադրամասի տանիքը։