Կարմիր խաչի միջնորդությամբ 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար

11:16 • 30.01.23

Կարմիր խաչի միջնորդությամբ հունվարի 29-ին 19 մարդ Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։