Ռուսաստանում թոշակառուն հերոին է վաճառել կոմունալ ծառայությունների և վարկերի պարտքերը մարելու համար

17:19 • 30.01.23

Նիժնի Տագիլի ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալել են 66-ամյա թոշակառուին, որը հերոին է վաճառել կոմունալ ծառայությունների և վարկերի պարտքերը մարելու համար, հաղորդում է Եկատերինբուրգի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Անվտանգության աշխատակիցները կնոջ բնակարանում հայտնաբերել են 20 գրամ թմրանյութ։ Այս մասին գրում է news.ru-ն:

Գերատեսչությունից հայտնել են, որ թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ծառայողները կարողացել են թոշակառուի հետքի վրա դուրս գալ ապօրինի նյութեր օգտագործող 42-ամյա անձի միջոցով:

Իրավապահները տղամարդու անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են հերոին է, որի զանգվածը երկու գրամից ավելի է։

Տղամարդը խոստովանել է, որ Զերնովայա փողոցի բնակարաններից մեկում անձնական օգտագործման համար արգելված նյութ է գնել։ Ոստիկանությունը հսկողություն է իրականացրել, ինչի արդյունքում բնակարանի սեփականատերը բերման է ենթարկվել։

Թոշակառուն ոստիկանությունում խոստովանել է, որ որոշել է հանցագործություն կատարել՝ վարկերի և կոմունալ ծառայությունների դիմաց կուտակված պարտքերը փակելու համար։ Կնոջը գրավի դիմաց ազատ են արձակել։