Պուտինը ցանկանում է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի նկատմամբ. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի վրա։
Այս մասին նա հայտարարել է Սեուլում։
«Մենք նշաններ չենք տեսնում, որ նախագահ Պուտինը փոխել է այս ներխուժման վերջնական նպատակը՝ վերահսկել հարևանին, վերահսկել Ուկրաինան»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նա կարծում է, որ Մոսկվան պատրաստվում է «ոչ թե խաղաղության, այլ հակառակի»։
Ըստ Սթոլթենբերգի՝ Ռուսաստանը մոբիլիզացնում է ավելի շատ զինվորներ՝ ավելի քան 200,000 և, հնարավոր է, նույնիսկ ավելի։
«Նրանք նոր զենքեր են գնում, ավելի շատ զինամթերք, մեծացնում են իրենց արտադրությունը, ինչպես նաև զենք են գնում ավտորիտար երկրներից, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան», - ասել է Սթոլթենբերգը։










