Խայտառակություն է, որ 600․000 մարդ Նիկոլին է պաշտպանում, այսքան արժեզրկված դեռ չենք եղել․ զոհված զինծառայողի հայր
Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մոտենա, չոքի մեր տղաների շիրիմներին, սուտ արցունքներ թափի, ներողություն խնդրի, մենակ ներողություն խնդրելով չի, 5000 երեխա կոտորվեց։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկը հայրը։
«Հերովդեսը 2000 մանուկ կոտորեց, ամբողջ պատմության մեջ մնաց մանկասպան, այս մարդը 5000 երեխա կոտորեց, հայրենիքի կեսը հանձնեց, Աստծո տեղ են դրել, մեր ազգի խայտառակությունն է, որ 600․000 մարդ Նիկոլ է պաշտպանում։ Ինքն ասում էր՝ գլխավոր մեղավորը պետք է պատժվի, դե թող ինքն իր պատիժը կրի։ 15 երեխա կենդանի կոտորվեց, ինքը աղջկա հետ քեֆ էր անում, խանդավառության մեջ էին այդ օրը, երկրում գոնե կես օրվա սուգ չհայտարարվեց»,- ասաց նա։
Զոհվածի հայրը նշեց, որ մեր երկիրը դեռ չի ունեցել նման արժեզրկված համակարգ ու ամեն ինչ սկսվեց այն ժամանակվանից, երբ հարձակում եղավ եկեղեցու ու հայոց պատմության վրա։










