Բայդենը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը

10:47 • 31.01.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառել է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը, գրում է bbc.com-ը:

Բայդենը համապատասխան հարցին «ոչ» է պատասխանել Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Ավելի ուշ Բայդենի վարչակազմի պաշտոնյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային մեծ քանակությամբ զենք է մատակարարում։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ տանկերից հետո ցանականում են ստանալ արևմտյան կործանիչներ: ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայումս անհնար է համարում ինքնաթիռներ ուղարկելը։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին, մեկնաբանելով Ուկրաինային ինքնաթիռների հնարավոր մատակարարումը, ասել է, որ «սկզբունքորեն ոչինչ արգելված չէ»։