Ադրբեջանի կողմից հայկական կողմին հունվարի 27–ին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է

16:06 • 01.02.23

Ադրբեջանի կողմից հայկական կողմին հունվարի 27–ին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է:

Տեղեկությունը Tert.am-ին հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ նույնականացման արդյունքում պարզվել է, որ վերջինս սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Վահե Թորոսյանն է։