Վաշինգտոնի մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել․ կա տուժած

19:43 • 01.02.23

ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ ճանապարհային ոստիկանությանը հղումով։

«Հաստատվել է մեկ տուժած՝ հրազենային վնասվածքով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 1-ին, Potomac Avenue Station կայարանում։ Հաղորդվում է, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։