Այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, այդ փուլը հաղթահարել ենք․ Անահիտ Ավանեսյան

13:28 • 02.02.23

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է։

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, և առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այդ փուլը, բարեբախտաբար, հաղթահարել ենք,- ասաց Ավանեսյանը: