Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի թիրախներին՝ ի պատասխան երկրի հարավային շրջանների ուղղությամբ հրթիռակոծությունների։ Նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռները հարվածել են պահեստին, որտեղ ՀԱՄԱՍ խմբավորումը պահում է հրթիռներ պատրաստելու համար անհրաժեշտ քիմիական նյութեր՝ հրթիռներ պատրաստելու համար: Բացի այդ, հարված է հասցվել զենքի արտադրամասին, հայտնում է kommersant.ru-ն։
«Իսրայելական բանակը ՀԱՄԱՍ-ին պատասխանատու է համարում Գազայից բխող բոլոր ահաբեկչական գործողությունների համար: ՀԱՄԱՍ-ը կբախվի Իսրայելի դեմ անվտանգության խախտման հետևանքներին», - ասվում է Twitter-ում իսրայելական բանակի միկրոբլոգում:
AFP-ն, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռները գրոհել են Գազայի կենտրոնական հատվածը։ Իսրայելական բանակի հարձակումից մի քանի ժամ առաջ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի ուղղությամբ։ Հրթիռը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։ Պաղեստինի ազգային դիմադրության բրիգադները հաստատել են հրթիռի արձակումը և հայտարարել, որ դա պատասխան է «սիոնիստական ագրեսիային»:










