Վարչապետի մեքենայի ուղղությամբ ձու են նետել, հարձակում է եղել․ Զարեհ Սինանյանը՝ ՀՅԴ գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին
ՀՅԴ գործիչների մուքտի արգելը կապված է վարչապետի մեքենայի վրա հարձակվելու միջադեպի հետ: Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ մի շարք գործիչների մուտքը՝ ՀՀ արգելքլելու որոշմանը։
«Եթե պատճառների մասին եք ուզում իմանալ, ապա ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան ես տեղյակ եմ, բոլոր այն մարդիկ, որոնց մուտքն արգելվել է, կապված են մեկ միջադեպի հետ․ խոսքը գնում է մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիզկական հարձակման մասին։ Մնացած հարցերը ԱԱԾ-ին հարցրեք, որովհետև ես այդ որոշումը կայացնելուց չեմ մասնակցել։ Բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան, մեքենայի վրա ձու նետելը, որի մեջ նստած է ՀՀ վարչապետը և որի վրա կա ՀՀ դրոշը, անընդունելի ձև է»,- ասաց Սինանյանը։










