Մենք զգացինք, որ «Պատերազմ և անվտանգություն» խորագրով միջոցառում իրականացնելու հանրային ու քաղաքական պահանջ կա․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել Հայաստանի հասարակական ու քաղաքական գործիչների, գիտնականների, դասախոսների, մշակութային ոլորտի ներակայացուցիչների՝ ազգային միասնություն ստեղծելու կարևոր առաքելությամբ։ Սա նման ձևաչափով կուսակցության արդեն 3-րդ համագումարն է, որի օրակարգը բխում էր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրների լուծման անհրաժեշտությունից։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կար նման թեմաներով քննարկում անելու հանրային ու քաղաքական պահանջ։
«Այստեղ ներկայացվում են գիտական հիմքեր, որի շուրջ ազգը և պետությունը պետք է համախմբվեն։ Այսօր ավելի քան արդիական են անվտանգությունն ու պատերազմը։ Միջոցառմանն այս անգամ ներգրավվել են ավելի շատ մտավորականներ ու քաղաքական գործիչներ, քան նախկինում ու աշխատանքների այս փուլը ցույց տվեց, որ իսկապես պահանջված միջոցառում է»,- ասաց նա։










