Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ քաղաք (լուսանկարներ)

20:03 • 03.02.23

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք։ Այս մասին ասված է Ջերմուկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։

Возможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 5 человек, люди стоят и снег

Возможно, это изображение 9 человек и люди стоят

Возможно, это изображение 6 человек и люди стоят

Возможно, это изображение 8 человек и люди стоят

Возможно, это изображение 4 человека и люди стоят

Возможно, это изображение 6 человек и люди стоят

Возможно, это изображение 14 человек и люди стоят