Նեթանյահուն ասել է Մակրոնին, որ Իսրայելն օգնում է Ուկրաինային՝ թիրախավորելով Իրանին

19:46 • 03.02.23

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողությունները, ի վերջո, օգնում են այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, հաղորդում է The Jerusalem Post-ը։

Նրա խոսքով՝ Երուսաղեմը «անկախ է գործում Իրանի դեմ տարբեր մակարդակներում, սակայն այդ գործունեությունը նաև համակարգված նպատակ ունի նվազեցնել կամ վնաս հասցնել այդ իսլամական հանրապետության հնարավորություններին», որոնք այն կարող է կիրառել Իսրայելի դեմ։

«Իհարկե, այն նաև նվազեցնում է Իրանի՝ այլ երկրների հետ կապված հնարավորությունները կամ վնաս է հասցնում դրանց»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում նա նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ու Իրանի միջև աճող համագործակցության կապակցությամբ։