Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ «չնայած դժվար ժամանակներին, ինքը բավականին լավ է քնում»
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ չնայած իր նախարարների բոլոր գործողություններին, ինքը բավականին լավ է քնում և չի սպասում, որ իր կաբինետից որևէ մեկը «բացի Պանդորայի արկղը»։ Շոլցը հինգշաբթի երեկոյան Մարբուրգ քաղաքում հանդիպել է ընտրողների հետ, գրում է ria.ru-ն։
Հանդիպման մասնակիցներից մեկը հարց է ուղղել կանցլերին՝ կապված այն բանի հետ, որ Գերմանիայի նախարարների կաբինետը «ոչ մի կերպ չի հանդարտվում». պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հրաժարական տվեց, այնուհետև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն ապակողմնորոշիչ հայտարարություն արեց «Ռուսաստանի դեմ պատերազմի» մասին, իսկ այժմ ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը ցանկանում է Հեսսենի վարչապետի պաշտոնի համար պայքարել։
Տղամարդը ցանկություն է հայտնել իմանալու, թե արդյոք Շոլցն առավոտյան, երբ է արթնանում, մտածո՞ւմ է, թե իր նախարարներից որն է այս անգամ «բացելու Պանդորայի արկղը»։
«Ոչ... Չնայած բոլոր դժվար ժամանակներին, մեծ մասամբ ես բավականին լավ եմ քնում և անհամբեր սպասում եմ հաջորդ օրվան», - ասել է Շոլցը:
Նա հավելել է, որ Գերմանիան այժմ բախվում է դժվարին մարտահրավերների, որոնցում նրան լավ մարդիկ են պետք։










