Ցավով եմ տեղեկացել Սիրիայում ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին. Ալեն Սիմոնյան

17:01 • 06.02.23

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ ցավակցական խոսք հղելով:

«Ցավով եմ տեղեկացել ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանք եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին», - գրել է Սիմոնյանը թվիթում։

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 371-ի, 1089 մարդ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Սիմոնյանը ցավակցել է նաև Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ գրելով.«Վշտացած եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի, երկուշաբթի թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը: