Ուժեղ երկրաշարժ Սիրիայում. զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել մոտ 500-ը․ զոհերի թվում կան հայեր (լուսանկարներ)

10:14 • 06.02.23

Սիրիայի առողջապահության նախարարի հաղոդրմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։

Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի: 

Նշվում է նաև շուրջ 500 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:

Возможно, это изображение на открытом воздухе

Возможно, это изображение 6 человек, люди сидят и люди стоят