Վահագն Խաչատրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին

17:28 • 06.02.23

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ 

Նա իր թվիթերյան միկրոբլոգում արած հրապարակմամբ նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։