Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 371-ի. կա 1000-ից ավելի վիրավոր

11:15 • 06.02.23

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 371-ի, 1 089  մարդ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 326 զոհի մասին:

Նշվում է, որ զոհերի և վիրավորների մեծ մասը գրանցված է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։

Ավելի վաղ Գանձասար շաբաթաթերթն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Սիրիայում զոհերի թվում կան նաև հայեր։