Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այս պահին հայտնի է երկու հայ զոհի մասին. նրանք մայր և որդի են. Sputnik Արմենիա

12:43 • 06.02.23

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում այս պահին հայտնի է 2 զոհի մասին։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։

Մահացածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թենքեճյաններն են:

Ալպերը Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի սան էր և Հայ երիտասարդաց ընկերակցության բասկետբոլի խմբի անդամ։