Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430-ի, տուժել է 1315 մարդ

19:25 • 06.02.23

Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430-ի։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Սիրիայի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ տուժել է 1315 մարդ։

Նախարարությունը նշել է, որ տուժածների մասին տեղեկությունները վերջնական չեն: