Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի. երկիր դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով (լուսանկարներ)

10:44 • 06.02.23

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով երկրի յոթ նահանգում զոհվել է 284 մարդ, 2323-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 76 զոհի մասին:

Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։ Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ:

Նշենք, որ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել նաև Սիրիայում, որի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի: 


Мощное землетрясение на юго-востоке Турции: погибли 76, пострадали 440 человек