Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Իսքենդերուն նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
Պարբերականի տվյալներով՝ նավահանգստում գտնվող բեռնատար կոնտեյներներից մեկը «անհայտ պատճառներով» կողաշրջվել է և բռնկվել։ Կարճ ժամանակում կրակը տարածվել է, բռնկվել են հարյուրավոր բեռնարկղեր։
Ներկա պահին փրկարարները փորձում են մարել հրդեհը։










