Այս տարի մեկնարկող ճանապարհաշինական նախագծերը կոչված են բեռնաթափելու Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

17:31 • 07.02.23

Երևանը նոր ճանապարհների կարիք ունի: Այս մասին գրառում է արել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տարի մեկնարկող ճանապարհաշինական այս 2 նախագծերը կոչված են բեռնաթափելու Մյասնիկյան պողոտան և Արմենակյան փողոցը: Նոր ճանապարհներն իրապես կգնահատեն մեր վարորդ քաղաքացիները, ովքեր կունենան Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններից դեպի Կենտրոն երթևեկելու այլընտրանքային ճանապարհներ»,–գրել է նա։