Կադիրովը հայտնել է, որ պատերազմն Ուկրաինայում մինչև տարեվերջ կավարտվի
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևին տված հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս թելեգրամյան ալիքում։
«Մինչև տարեվերջ հատուկ գործողությունը կավարտվի: Եվրոպական երկրները կճանաչեն իրենց գործողությունների սխալը, Արևմուտքը կծնկի, և ինչպես միշտ, եվրոպական երկրները պետք է համագործակցեն բոլոր ոլորտներում Ռուսաստանի Դաշնության հետ: Այլ կերպ չպետք է լինի ու չի լինի»,- ասել է Կադիրովը:










