Երեկ Թուրքիայի և Սիրիայի տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ցավոք, զոհվել են նաև մեծ թվով ազգությամբ հայեր, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին․ Երվանդ Թարվերդյան

14:51 • 07.02.23

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքներին։

Նա գրել է․

«Երեկ Թուրքիայի և Սիրիայի տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ցավոք զոհվել են նաև մեծ թվով ազգությամբ հայեր։
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին և մեզ բոլորիս, քանի որ յուրաքանչյուր հայ մարդու կյանք չափազանց կարևոր է մեզ համար, որտեղ էլ որ նա բնակություն հաստատած լինի։ Մենք բոլորս պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը և եթե կա օգնության կարիք որևէ օղակում, ապա պատրաստ ենք միանալ այդ նախաձեռնություններին։
Վիշտը վաղեմություն ժամետ չունի։ Հայ ժողովրդի համար դեռ թարմ են 88-ի ավերիչ երկրաշարժի վերքերը, բայց նաև ինքներս մեզ վերագտնելու և հզորանալու մեծ խոհեմությամբ ենք օժտված։
Ուժ և կորով մեր հայրենակիցներին»։