ԱԺ-ն համաձայնություն է տվել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերին
Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ, որին մասնակցել է միայն Քաղաքացիական պայմանագիրը, համաձայնություն է տվել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերին։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար:
Քրեական գործերից մեկով, ըստ ԱԺ ներկայացված միջնորդագրի, ասվում է, որ Պաշտոնական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԶԿԴ զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով հարուցվել է թիվ 90100119 քրեական գործը։
Մյուս գորրծով քննարկվում է Արարատի մարզում գտնվող «Երասխ 1» զորամասի տարածքների վաճառքի հարցը։
Այս գործով Սեյրան Օհանյանը, ըստ նախագծի, կատարել է վատնում։ Ըստ դատախազության՝ շենք-շինությունները կադաստրային գներից անհամեմատ ցածր գներով «2009-ի հունվարի 13-ին կնքված պայմանագրերով ուղղակի վաճառքով՝ համապատասխանաբար 4 և 2.5 մլն դրամով ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք օտարել են ծառայողական ենակայության տակ գտնվող նույն նախարարություն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց»:
Մյուս գործը քննվել է գաղտնի։










