ՓԾ գնդապետի հաղորդած տեղեկությունից 17 օր անց դատախազությունը շրջանառում է տրամագծորեն տարբերվող տեղեկություն, սա կասկածանք է առաջացրել․ փաստաբանը՝ զինվորական կացարանի հրդեհի մասին

14:02 • 08.02.23

ՀՀ կառավարության նիստից ես տպավորություն եմ ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության՝ գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս միաժամանակ մեղադրողի և դատավորի դիրքերից։ Այս մասին հիրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրեհին հաջորդած պաշտոնական վարկածին, ասաց տուժողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

«ՀՀ վարչապետը օրենքով որևէ իրավասություն չունի որևէ քրեական վարույթի վերաբերյալ  կարծիք հայտնելու, տեղեկություն կամ վարկած շրջանառության դնելու, բացատրություններ ներկայացնելու կամ զեկույցներ ստանալու, նույն իրավասությունը չունի կառավարության որևէ անդամ։ Կառավարության նիստերին իրավունք ունեն մասնակցելու հրավիրյալ անձիք, տվյալ դեպքում գլխավոր դատախազը ու Քննչական կոմիտեի նախագահը այդ թվին են պատկանում։ Ընդ որում գլխավոր դատախազի սահմանադրական իրավունքների դրույթների մեջ չկա որևէ դրույթ, որ պարտավոր է կամ իրավունք ունի զեկույցներ ներկայացնի որևէ քրեական վարույթի վերաբերյալ վարչապետին։ Այդ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ դեպքի վայրում չեն պահպանվել հակահրդեհային կանոնները, իսկ ընդհանրապես այդ վայրում որևէ կանոն գործե՞լ է»,- ասաց նա»

Նորիկյանը անդրադարձավ նաև հրդեհին հաջորդած պաշտոնանկություններին, նշելով, որ դրանցից օրինական է միայն կորպուսի հրամանատարին ազատելու հանգամանքը՝ հղում անելով զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասն օրենքին։

Խոսելով դեպքի հնարավոր վարկածնրի մասին, փասաբանը ասաց․

«Դեպքից մեկ օր անց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՓԾ գնդապետի հայտարարությունը լույս է սփռում այս գործի վրա։ Արսեն Սարոյանը տառացիորեն հայտարարել է․ «Զոհված զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած, մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց»։

Համադրելով այս տեղեկատվությունը և տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով դեպքի վայրում և ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դիրքը, ճաղավանդակները, կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը։ Զինվորները եղել են մահճակալներին պառկած՝ անգիտակից վիճակում, հակառակ դեպքում ինչպես կարող է դուրս գալու միջոցներ չձեռարկեին կամ ողջ մնացած 6 հոգին ինչու չեն արթնացրել քնած զինվորներին։ ՓԾ գնդապետի հայատարությունից օրեր անց Հանրային հեռուստանկերության եթերում զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետի կողմից հայտարարվում է, որ 15 զոհվածներից 14-ի դիերը հայտնաբերվել են ոչ թե մահճակալներին, այլ ննջարանի տարբեր հատվածներում, իսկ 1-ի դին՝ նախասրահում։ Այսինքն դատախազությունը դեպքից 17 օր անց միայն տրամագծորեն տարբերվող ու հակասող տեղեկություն է դնում շրջանառության մեջ, ինչը մեծացնում է այս գործի նկատմամբ տուժողների թերահավատությունը։ Եթե նույն օրը գիտեիք, թե զինվորների դիերը որտեղ են եղել, ապա ինչու է գնդապեը նման տեղեկատվություն հաղորդում և ինչու միանգամից չեք շտկել կամ հերքել գնդապեի ասածը։ Ստացվում է, որ հանրությանը հաղորդվում է խեղաթյուրված տեղեկատվություն»։