Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

22:24 • 09.02.23

Ադրբեջանի արգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացը։

Ադրբեջանի ԱԳն հաղորդմամբ, Բայրամովը հիշեցրել է խաղաղ գործընթացում Ադրբեջանի հանձնառության մասին։